Հայաստան 

Սամվել Ալեքսանյանը հրաժարվում է փող տալ Աղվան Հովսեփյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ-ի տեղեկություններով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ցանկանում է նոր կուսակցություն հիմնել և այդ նպատակով որոշակի բանակցություններ է սկսել մի քանի գործարարների հետ:

Ինչպես հայտնում են ՀԺ-ի աղբյուրները, Աղվան Հովսեփյանը մտադիր է իր կուսակցությունը ստեղծել Նիգ-Ապարան հայրենակցական միության բազայի վրա:

Ֆինանսական մասով էլ հույսը դրել է այլևս նախկին հանրապետական, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վրա, որը նույն միության կենտրոնական դեմքերից է ու նախկինում միշտ հովանավորել է սույն միության միջոցառումները: Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ Ալեքսանյանը կտրականապես հրաժարվել է որևէ ձևով առնչություն ունենալ նոր ձևավորվելիք ուժի հետ ու հստակ հայտարարել է՝ իմ հետ գործ չունեք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից