Հասարակություն 

Ադրբեջանում գնացքների աշխատանքը կաթվածահար է եղել

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այս գիշեր Ադրբեջանում էլեկտրաէներգիայի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Գիշերվա ընթացքում Բաքուն հայտնվել է լիակատար մթության մեջ:

Հոսանքազրկումներ են տեղի ունեցել ամբողջ երկրի տարածքում: Խնդիրները դեռ շարունակվում են: Հայտնել էինք նաև, որ տեղի ունեցածի պատճառը Մինգեչաուրյան պետական շրջանային էլեկտրակայանի խափանումն է:

Ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները, կապված միջադեպի հետ, Ադրբեջանում սկսել են վատ աշխատել գնացքները:

Երկրի իշխանությունները հայտարարում են, որ անում են հնարավորինս ամեն ինչ ի հայտ եկած խնդիրները կարգավորելու համար:

 

Նույն շարքից