Հասարակություն Ռազմական 

Ռուսական օդուժը հուժկու հարված է հասցրել թուրքական սահմանին գտնվող ահաբեկիչներին

analitik.am

Ռուսական Լենտան գրում է, որ ռուսական ռազմական ուժերը հուժկու հարված են հասցրել թուրքական սահմանի մոտ գտնվող ահաբեկիչներին: Խոսքը վերաբերում է սիրիական Իդլիբում գործունեություն ծավալող գրոհայիններին: Այս մասին գրում է Al-Masdar News-ը:

Նշվում է, որ ռուսական կործանիչները հարվածներ են հասցրել Ջիսր-էշ-Շուգուր քաղաքի արվարձաններին, որոնք տեղավորված են թուրքական սահմանին և գտնվում են ահաբեկիչների վերահսկողության ներքո:

Հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ անհայտ անձինք փորձել են հարձակվել Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմաբազայի վրա:

Հարձակման պատասխանատվությունը որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել:

 

Նույն շարքից