Հասարակություն 

Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

Հուլիսի 3-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 45/1 շենքի մոտակայքում ծառը պոկվել և ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ծառը հեռացրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրայից և հերթապահել մինչ՝ Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցների ժամանելը:

Նույն շարքից