Հասարակություն 

Վրաստանում ձերբակալել են թուրքին, ով կասկածվում է ռուս օդաչուի սպանության մեջ

Վրաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացուն, ով կասկածվում է 2015 թվականին Սիրիայում ռուս օդաչուի սպանության հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հիշեցնելով, որ տվյալ քաղաքացին ավելի վաղ ձերբակալվել էր հայրենիքում, ապա ազատ արձակվել, որից հետո նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Սերկան Քուրթուլուշը, ում Թուրքիայում մեղադրում են հանցավոր խումբ ստեղծելու և մի շարք հանցագործություններ կատարելու մեջ, ձերբակալվել է հունիսի 29-ին Բաթումիում:

Քուրթուլուշը այն մարդկանց թվում է, ում ձերբակալել էին ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով: Սակայն նրան ավելի ուշ ազատ էին արձակել;

Օլեգ Պեշկովը սպանվեց 2015 թվականի նոյեմբերի 24-ին, երբ թուրքական օդուժը ոչնչացրեց ռուսակն Су-24 ռմբակոծիչը, ինչից հետո երկու երկրների միջև հարաբերություններում լարվածության փուլ սկսվեց:

 

Նույն շարքից