Քաղաքական Միջազգային 

Պուտինի խոսնակը՝ Թրամփի կոչի մասին

Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է առճակատման ժամանակ և կոնկրոտ նպատակներ է հետապնդում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով վերջինս կոչ էր արել դաշինքի անդամներին մեծացնել պաշտպանունակությունը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները մոտենում Ռուսաստանի սահմաններին: Այս մասով մեր դիրքորոշումը հայտնի է, դրանք փոփոխության չեն ենթարկվել»,-ասել է Պեսկովը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվա վերաբերում դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ հռետորաբանության փոփոխությանը, Պեսկովն ասել է, որ հարցն իրեն չպետք է ուղղել, այն պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը դիմել է ՆԱՏՕ-ում Նահանգների դաշնակիցներին՝ կոչ անելով մեծացնել ծախսերը սպառազինության վրա՝ կատարելով նախկինում տրված խոստումները:

Նույն շարքից