Ս.թ. հուլիսի 2-ին «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՀՔԾ Մաշտոցի բաժին: Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրն ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստն ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից:
Այս մասին հայտնում է ԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը: