Սպայկա ընկերության լրատվության պատասխանատու Էդվարդ Անտինյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից ընկերությունում կատարվող ստուգումներին, հայտարարել է, որ ՊԵԿ-ը համաձայն իր ընթացակարգի, կատարել է գործողություններ և հեռացել, իսկ մնացած տեղեկությունները կարող են հայտնել ՊԵԿ-ից:
Լրագրողների այն դիտարկմանը, որ ընկերության ներսում դեռ ՊԵԿ աշխատակիցներ կան, Անտինյանը նշել է, որ իրեն տեղեկացրել են այն, ինչն ասաց:
Գործողությունների մանրամասներն Անտինյանը չի հայտնել՝ հայտարարելով, որ իրենք չեն իմացել սպասվելիք ստուգումների մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ-ը խուզարկություն է կատարում «Սպայկա» ՍՊԸ-ում: