Հայաստանի և Նախիջևանի միջև սահման գոյություն չունի, գոյություն ունեն դիրքեր: Այսօր՝ հուլիսի 3-ին, «Դիրքային լուռ մարտեր և շիկացում՝ հայ-ադրբեջանական սահմանին. Սողացող պատերա՞զմ, թե՝ վերադիրքավորում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց փորձագետ Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ պետք է զերծ մնալ սահման եզրույթն օգտոգործելուց:
Քննարկման ժամանակ՝ ավելի վաղ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե հիմա պատերազմի հավանականությունն ավելի մեծ չէ, քան 1 կամ 3 ամիս առաջ:
Շահնազարյանը դրա հետ համաձայն չէ: Նրա կարծիքով, վերջին 30 տարում այսքան բարենպաստ պայմաններ չեն եղել լայնածավալ պատերազմի համար. «Ես պատրաստ եմ դա ապացուցել բոլոր բաղադրիչներով»:
Իր հերթին Հովհաննիսյանը համաձայնվեց, որ սահման գոյություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, կան դիրքեր, որոնք հաճախ փոփոխվում են՝ հիմանականում հայկական կողմից: