Հասարակություն 

Կառավարության աշխատակազմի՝ DJ աշխատած ղեկավարը՝ փաբերում ստուգումների մասին

Այսօր՝ հուլիսի 3-ին, Ազատության ուղիղ եթերում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, խոսելով ոստիկանության կողմից փաբերում իրականացվող ստուգումների մասին, կարծիք հայտնեց, որ դրանք իրականացվում են քաղաքացիների կողմից բողոքների հիման վրա:

Աղաջանյանը կարծում է, որ հարցին պետք է տրվի համակարգային լուծում. «Որևէ մեկի իրավունքները սկսվում են այնտեղ, որտեղ սկսվում են երկրորդի իրավունքները: Փաբային մշակույթը բազմաթիվ դրական կողմերի ունի, սակայն քաղաքացիների անդորրը պետք է պահպանվի և հարգվի»:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի խոսքերով, բոլոր փաբերը և գիշերային ակումբները կարելի է տեղավորել մի տարածքում՝ բնակելի տներից հեռու, ինչը կարող է խթանել նաև զբոսաշրջությունը. «Կարծում եմ, որ սա քննարկման ենթակա հարց է»:

 

 

Նույն շարքից