Ավելի քան մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեկ ամսվա ընթացքում պետք է լուծել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր տնով ապահովելու հարցը, ինչից հետո վերջինս պետք է դուրս գար կառավարական տնից: Հայտարարությունից մեկ ամիս է անցել, սակայն հարցը դեռ չի լուծվել, և նախկին նախագահն ապրում է դեռ կառավարական տանը:
Այսօր՝ հուլիսի 3-ին, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղջանյանը հայտարարեց, որ այդ հարցում մեծ խնդիր չկա: Նրա խոսքերով, իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանը չի ցանկանում դուրս գալ կառավարական տնից, դրա համար էլ հարցը լուծում չի ստանում. «Խնդիրը տեխնիկական է: Կան չափանիշներ, որոնք պետք է համապատասխանեն պահանջներին՝ նաև անվտանգության առումով: Իսկ որպես ելակետ՝ մենք վերցրել ենք նախորդ նախագահներին տրված գույքը»:
Աղաջանյանը հայտնեց, որ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի: