Այսօր՝ հուլիսի 3-ին Կրասնոդարի Սեվերյանե առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ մեծ թվով աշխատակիցներ:
ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի վարչությունից գործակալության հետ զրույցում հաստատել են խոշոր հրդեհի փաստը: Այլ մանրամասներ չեն հայտնվում: