Հասարակություն Ռազմական 

Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները

analitik.am

Հուլիսի 2-ից ՊԲ մի շարք զորամասերում մեկնարկել են 2018թ. բանակային ուսումնական տարվա ձմեռային փուլի ամփոփիչ ստուգումները, որոնք իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Հետևողականորեն իրականացվող այս միջոցառումը նպատակ է հետապնդում մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար:

Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը:

Նույն շարքից