Հասարակություն 

Հրապարակվել է Թուփակին սպանողի անունը

Նախկին մարդասպան Դուեյն Կիտ Դևիսը, ով հայտնի է նաև Keefe D անունով, հայտարարել է, թե ով է սպանել Թուփակ Շակուրին: Այս մասին նա խոսել է Netflix  ընկերության համար վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Դևիսի խոսքերով, հայտնի ռեփերի սպանության պահին ինքը եղել է այն մեքենայում, որտեղից արձակվել է կրակը: Ըստ նախկին մարդասպանի, Թուփակին սպանել է Օռլանդո Անդերսոնը:

Ավեի վաղ Դևիսն արդեն հայտարարել էր, թե գիտի, ով է սպանել Թուփակին, սակայն հրաժարվել էր անուն տալ:

Նշենք, որ Օռլանդո Անդերսոնը սպանվել է 1998 թվականին տեղի ունեցած հրաձգության ժամանակ:

 

Նույն շարքից