Հասարակություն 

Պայթյունի ձայն և հրդեհ՝ Նար-Դոսի փողոցում. Կա զոհ /լրացված/

Հուլիսի 3-ին, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, լսվել է պայթյունի ձայն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է բնակարանն ամբողջությամբ (45 քմ)՝ գույքով:

Փրկարարները բնակարանի պատշգամբում հայտնաբերել են Ռ. Մ.-ի դին (ծնված 1930 թ.):

Նույն շարքից