Հասարակություն 

«Գազպրոմ Արմենիա»-ն հիշեցնում է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ անհրաժեշտ է հեղուկացված գազի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության պահանջները:

Ընկերությունը հորդորում է պահպանել անվտանգության մի քանի կանոններ.

- չտեղադրել բազմաբնակարան շենքերում հեղուկացված գազի բալոնները  տեխնիկական պայմանների բացակայության դեպքում,

- չտեղափոխել հեղուկացված գազի բալոններն  անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով,

- չօգտագործել երկարատև շահագործման ընթացքում կուտակված նստվածքներով հեղուկացված գազի բալոններ,

- չլիցքավորել չփորձարկված, ժամկետանց, մեխանիկական վնասվածքներով հեղուկացված  գազի բալոններ:

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ Հայաստանում հեղուկացված գազի ներկրման, իրացման, շարժական կետերի տեղադրման, գազաբալոնների լցավորման ու դրանց շահագործման գործառույթները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի իրականացնում: Դրանք իրականացնում են տարբեր կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ՝ համապատասխան լիզենզիաների առկայության պայմաններում:

Նույն շարքից