Այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանի տարբեր շրջաններում նորմալ ջրամատակարարումը կվերականգնվի մինչև շաբաթվա վերջ:
Գրիգորյանը նաև հայտնել է, որ ջրանջատումները պայմանավորված են «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարով: