Հասարակություն 

ԵԿՄ նախկին և ներկա բազմաթիվ անդամներ մասնակցել են Ռազմիկ Պետրոսյանի դստեր հարսանիքին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` նախօրեին տեղի է ունեցել «Ապարան» ջոկատի հրամանատար, ապարանցի Ռազմիկ Պետրոսյանի դստեր հարսանիքը, որին մասնակցել են ԵԿՄ նախկին և ներկա բազմաթիվ անդամները:

Հիշարժանն այն է, որ ԵԿՄ-ից տարանջատված և առանձին միավորումներ կազմած ազատամարտիկները հարսանեկան արարողությանը ներկայացել են  համախմբված ու ամբողջ կազմով, ինչը աննախադեպ երևույթ է:

Նշենք, որ մինչև Մանվել Գրիգորյանի մասին սկանդալային պատմությունների բացահայտումը` ազատամարտիկների այդ կարգի համերաշխություն չի նկատվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից