Իսլանիդայի հավաքականի դարպասապահ Հաննես Հալդոոուրսսոնը, ով Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում կարողացավ չեզոքացնել Արգենտինայի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսիի իրացրած 11 մետրանոց հարվածը, տեղափոխվում է ադրբեջանական «Քարաբաղ»: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
34-ամյա իսլանդացին, ում վերջին ակումբը դանիական «Ռաններսն» էր, ադրբեջանական ակումբի տրամադրության տակ կլինի այսօրվանից: Պայմանագրի մանրամասները չեն հայտնվում: