Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանը հատուկ հրահանգ է տվել Ծաղիկ Ռուբոյին. Ուժերը համախմբելու կարիք կա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի տեղեկություններով՝ վերջերս Գագիկ Ծառուկյանն իր մոտ է հրավիրել Ռուբեն Գևորգյանին՝ Ծաղիկ Ռուբոյին և նրան հրահանգել՝ համախմբել և կազմ պատրաստ վիճակում պահել Գևորգյանին հավատարիմ ազատամարտիկներին:

Մի վարկածով, որ եթե սկսվի ԵԿՄ-ի կազմաքանդման գործընթացը, Գևորգյանը փորձի հնարավորինս համախմբել այդ հատվածի ազատամարտիկներին ևս՝ բերելով ծառուկյանական դաշտ:

Այլ վարկածով, որ Ծառուկյանն ամրապնդի իր ուժային հենարանը, ինչի կարիքը, ինչպես ցույց տվեց նրա անվտանգության պետի ձերբակալությունը, կարող է զգացվել:

Նշվածի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ռուբեն Գևորգյանից, ով սակայն քմծիծաղ տալով ասաց միայն. «Նման բան չկա: Ծառուկյանը իմ ընկերն է… Լավ եղեք»:

Հա, էլի ընկեր, բայց դա ի՞նչ կապ ունի հավատարիմ ազատամարտիկներին համախմբելու հետ: Ավելին, պետք է ընկեր լիներ, նման հանձնարարություն տա»:

 

Նույն շարքից