Հայաստան Քաղաքական 

Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու

Այսօր՝ հուլիսի 4-ին, տեղի կունենա կառավարության հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն էլ վերաբերում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:
Կառավարությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նստաշրջան գումարել հուլիսի 11-ին Ժամը 11:00-ին: Օրակարգը հետևյալն է.

«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

«Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

4) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

5) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակու­թային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ     Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին»:

  1. Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախա­ձեռ­նո­ղի ներ­կա­յա­ցուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
  2. Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողով ներկայացնել՝

1) «2018 թվականի հուլիսի 11-ին գումարված Հայաստանի Հանրապետության  Ազգային  ժողովի  արտահերթ նստաշրջանի անցկացման մա­սին» Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նախագիծը.

2) «2018 թվականի հուլիսի 11-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովի արտահերթ նստաշրջանի օրակար­գա­յին հարցերի քննարկման հատուկ ընթացա­կար­­գի  մա­սին» Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտնել էր, որ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ պայմանավորվածություն ունի՝ հավելելով, թե հնարավոր է, որ մինչև հուլիսի 15-ն ԱԺ արտահերթ նստաշրջան գումարվի:

 

 

Նույն շարքից