Կալիֆորնիայի իր տանն ինքնասպանություն է գործել հայտնի երգչուհի Թինա Թյորների 59-ամյա որդին՝ Քրեյգը: Այս մասին հայտնում է Variety-ը:
Դեպքի վայր հասած իրավապահները Թյորների ավագ որդու անշնչացած մարմնի մոտ հրազենային զենք են հայտնաբերել: Այլ մանրամասներ չեն հայտնվում:
Երգչուհին դեռ որևէ կերպ չի մեկնաբանել կատարվածը: