Հասարակություն 

Կառավարության համակարգիչներն արդեն հայկական են /լուսանկար/

Կառավարության նիստերի դահլիճում այսուհետ լինելու են հայկական արտադրության համակարգիչներ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ արդեն այսօր կատարվել են համապատասխան փոփոխությունները:

Փաշինյանը հայտարարեց, որ երևի թե կարիք կա, որ նման փոփոխություն արվի նաև Ազգային ժողովում՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը կարող է համապատասխան աջակցություն ցուցաբերել համակարգիչները գնելու համար:

Իր խոսքում ՀՀ վարչապետը նաև կոչ արեց հանրությանը գնումներ անելիս օգտվել հայկական արտադրությունից՝ նշելով, որ դա և հարմարավետ է, և շահավետ:

 

Նույն շարքից