Հասարակություն 

130 միլիոն հանել է և խաղացել կազինոներում. ԱԱԾ տնօրենը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ձերբակալության մասին

«Նրա հայտարարությամբ՝ գումարը վերադարձվել է, բայց մենք քննություն կիրականացնենք և ամեն ինչ պարզ կլինի»,-այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալությանը:

Վանեցյանն ասաց, թե այս պահին հստակ տեղեկություն կա, որ Վարդանյանը մոտ 130 միլիոն դրամ հանել է հիմնադրամից և խաղացել խաղատներում՝ գումարը հանելով մի քանի անգամ:

ԱԱԾ տնօրենի խոսքերով, դեռ հայտնի չէ՝ այդ գումարը վերադարձվե՞լ է, թե ոչ, սակայն հենց փաստը, որ Վարդանյանն օգտվել է վարկային այդ գծից, արդեն քրեորեն պատժելի է:

 

Նույն շարքից