Հուլիսի 4-ին, ժամը 10:36 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան 62/123 հասցեում այրվում է պահեստի տանիք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:29-ին, մարվել՝ 11:36-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: