ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում անհայտ անձը հրացանից կրակ է բացել քաղաքացիների վրա, ինչի արդյունքում մեկ մարդ հենց տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 3-ին երեկոյան, քաղաքի հյուսիսային հատվածում:
Բացի զոհից, կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է: Վիրավորներից երկուսը կին են:
Հանցագործը դեռ հայտնաբերված չէ: