Բարի օր Հասարակություն 

Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել, նա հարցաքննության չի կանչվել. ԱԱԾ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կրկին հերքեց այն տեղեկությունները, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն է կատարվել՝ հայտարարելով նաև, որ վերջինս հարցաքննության չի կանչվել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղ է գտնվում Մարգարյանը, Վանեցյանն ասաց, որ վերջինս Հայաստանում է, իսկ թե կնոկրետ որտեղ՝ չգիտի:

Վանեցյանը խոսեց նաև այն մասին, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով Մարտի 1-ի գործով ներգրավվել  է որպես մեղադրյալ, լքել է Հայաստանը: ԱԱԾ տնօրենն ասաց, որ նախկին նախարարը Հայաստանից հեռացել է դեռ այն ժամանակ, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսված չի եղել:

 

Նույն շարքից