Քաղաքական 

Ադրբեջանը լուրջ հույսեր է կապում ԱՄՆ-ի հետ ղարաբաղյան հարցում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների անկախության տոնի առթիվ՝ հայտարարելով, որ Բաքուն լուրջ հույսեր է կապում Վաշինգտոնի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Ալիևը չի մոռացել հիշատակել նաև միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Ադրբեջանի նախագահն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների հարաբերությունների մասով՝ հույս հայտնելով, որ դրանք կշարունակեն զարգանալ ավելի լավ տեմպերով:

 

Նույն շարքից