Բարի օր Հասարակություն 

Սաշիկ Սարգսյանն ամենաայլանդակ բառերով հայհոյեց և ասաց, որ սա իր երկիրն է. Հարևանուհի

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ ԱԱԾ-նն այս պահին հատուկ գործողություններ է իրականացում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տանը:

Ազատության հետ զրույցում Սարգսյանի հարևանուհիներից մեկը հայտարարեց, որ արդեն մեկ ամիս է սպասում էր այս օրվան ու շատ ուրախ է:

Տիկնոջ խոսքերով, վրեժխնդրության հարց չկա, սակայն ինքը տեսել է, թե ինչպես է ընտրությունների ժամանակ նախագահի եղբայրը մտել տեղամաս՝ իր զինված թիկնազորով. «Երբ նա նստեց բաց քվեարկության և նրան զգուշացրեցին, որ օրենք է խախտում, պետք է մտնել քվեախուց, նա ամենաայլանդակ բառերով հայհոյեց և ասաց, որ սա իր երկիրն է, ինչ կուզի՝ կանի: Դրա համար ես ուրախ եմ և սպասում էի այս օրվան»:

Նախկին նախագահի եղբոր հարևանուհու խոսքերով, ոչինչ եթե հետագա քայլեր չձեռնարկվեն, միայն այն, որ հիմա նա հասկանում է՝ սա իր երկիրը չէ, արդեն լավ  է. «Ես արյուն չեմ տենչում»:

Նույն շարքից