Բարի օր Հասարակություն 

/Լուսանկարներ/ Ոսկեգույն շքեղ վերելակ և դուրս բերված ավտոմեքենա. ԱԱԾ-ն՝ Սաշիկ Սարգսյանի տանն է

analitik.am

Ազգային անվտանգության ծառայութունն այս պահին շարունակում է հատուկ գործողություններ իրականացնել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տանը:

Այստեղ արդեն մոտ 2 ժամ է գտնվում են ծառայության մեծ թվով աշխատակիցներ: Աշխատակիցները հերթապահում են նաև տան վերելակի մոտ, որի դռները քիչ առաջ բացվեցին և երևաց, ոսկեգույն ապակիներով շքեղ վերելակը, որի վրա մակագրված էր Սաշիկ Սարգսյանի որդիներից Նարեկի անունն ու ազգանունը:

Ականատեսները պնդում են նաև, որ նախկին նախագահի եղբոր տնից ինչ-որ ավտոմեքենա են դուրս բերել:

ԱԱԾ-ն դեռ պաշտոնապես որևէ տեղեկություն չի հայտնել:

Նույն շարքից