Հասարակություն 

Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշումը ապտակ է մեր բանակին. նախկին հրամանատար. Ա1+

Նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը կարծում է, որ նախկին ՊՆ նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշումը ապտակ է բանակին և բանակի  հեղինակությանը։

«Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետի նկատմամբ ՀՔԾ-ի ու դատարանի նման որոշումը ապտակ է մեր բանակին և մեր դիմադրողական ոգուն։ Անկախ ամեն ինչից, գեներալ-գնդապետին, ով անցել է Արցախյան ազատամարտ, ով 17 տարի գլխավոր շտաբում ծառայություն է անցկացրել, նրա կալանավորման որոշումը անբարոյական, ժամանակավրեպ, անհիմն որոշում է»,- ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց, որ այնպիսի տպավորություն է այսօր հասարակության մեջ, որ մենք ունեցել ենք միայն թալանչի գեներալներ, կաշառակեր, ստոր սպաներ և բախտախնդիր մարդկանց համախումբ է եղել։

«Բոլոր գեներալները հաստափոր են, ստոր են, խաբեբա են: Մենք հեղաշրջումից հետո միայն դա ենք տեսնում։ Բոլորը վատն են բանակում, բայց չգիտես ինչու, այդ բանակը հաղթել է։ Չգիտես ինչու, այդ վատ գեներալները, սպաները կռվել են և հաղթել են, հիմա դարձել են շատ վատը։ Բանակում թալան է, բայց չէ՞ որ պետական միջոցներից մի զգալի մասը տրամադրվում է Ազգային անվտանգությանը և Ոստիկանությանը և մնացած ոլորտներին, բայց ոչ ոք այդ մասին չի ասում, ասում են, որ միայն բանակում է այդպես եղել»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից