Հասարակություն Ռազմական 

Դավիթ Տոնոյանն ընդունել է FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին

analitik.am

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները և ծրագրերը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները, զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և զինծառայողների համար կրթական նոր ծրագրերի մշակման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է որպես գիտության և տեխնոլոգիաների խթանման, նորարարությունների ու վենչուրային կապիտալի համար նպաստավոր միջավայրի ստեղծման և կրթության զարգացման հարթակ:

Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է:

Նույն շարքից