Խորհրդարանական կառավարումից նախագահական կառավարման անցնելու շրջանակներում թուրքական կառավարությունն իր լիազորությունները փոխանցել է երկրի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է Resmi Gazete-ն՝ հղում անելով Անադոլու գործակալությանը:
Վերոնշյալ փոփոխությունների հիմնական մասը վերաբերում են վարչապետի և կառավարության լիազորությունները նախագահին փոխանցելուն: Դրանք ուժի մեջ են մտնում նախագահի ինաուգուրացիայից հետո:
Նշենք, որ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 9-ին: