Այսօր՝ հուլիսի 4-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ստուգումներ են հուլիսի 3-ին իրականացվել «ՍՊԱՅԿԱ» ընկերությունում, ասաց, որ ստուգումներն այդ ընկերությունում չեն եղել. «Ստուգումները չեն իրականացվում «ՍՊԱՅԿԱ»-ում: Դրանք իրականացվում են «ՍՊԱՅԿԱ»-ի հասցեում գրանցված երկու այլ ընկերություններում: Կատարվել են քննչական գործողություններ, խուզարկություն, որի նպատակը փաստաթղթեր և տեղեկատվություն գտնելն է»:
Անանյանն ասաց, որ չի կարող այս պահին հայտնել, թե ինչ է հայտնաբերվել, սակայն կա հարուցված քրեական գործ:
Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով իրականացվող ստուգումներին: