«Սաշիկ Սարգսյանի թիկնապահները երբեք ինձ կամ իմ իմացած հարևաններին որևէ նեղություն չեն պատճառել»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Սաշիկ Սարգսյանի հարևաններից մեկը:
Ամեն դեպքում տղամարդն ասաց, որ ԱԱԾ-ի ստուգումները սպասելի են եղել իր համար. «Ես նրա հետ շփում ունեցել եմ, նարդի էլ եմ խաղացել, զրուցել էլ եմ: Չեմ կարող ասել, թե երբ եմ նրան վերջին անգամ տեսել: Հեղափոխության օրերին ես նրան չեմ տեսել: Դժվարանում եմ ասել՝ այս տարի տեսել եմ, թե ոչ»:
Սաշիկ Սարգսյանի եղբոր հարևանի խոսքերով, վերջինս նորմալ հարևան է եղել. «Երբ բակում նարդի կամ շախմատ էինք խաղում, նա գալիս էր, բարևում, բոլորի նման սպասում, երբ հասնում էր իր հերթը խաղում էր ու եթե պարտվում էր, զիջում էր իր տեղը»: