Եթե դատարանը որոշում կայացնի Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը, Ծառուկյան խմբակցության պատգամավորները երաշխավորություն կներկայացնեն այն փոխելու համար: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտարարել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքերով, կալանավորումը բացարձակ անարդար կլինի. «Կա տուժողի խոսքը, նրա կնոջ խոսքը: Այս պահին դատարանում ընթանում է էդուարդ Բաբայանի հարցի քննությունը: Ես ուզում եմ հույս ունենալ, որ մեր երկրում անցել են 37 թվերը և անցել է ժամանակը, երբ քաղաքական ենթատեքստերով հնարավոր է իրավական լուծումներ գտնել»:
Զոհրաբյանը նշեց, որ Վյաչեսլավ Հարությունովը հստակ ասել է, թե ինչ է տեղի ունեցել, դա ասել է նաև վերջինիս կինը. «Ես չեմ ուզում կասկածել, որ մեր դատարանն այլ վճիռ կկայացնի»: