Այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների եհտ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը կատարվող ստուգումների մասին, նշեց, որ չի կարող շատ հարցերի պատասխանել, քանի որ պետք է նախ հասկանալ, թե ինչ հիմքեր կան. «Այնուամենայնիվ ես այսեղ ինչ-որ տենդենցիա տեսնում եմ: Այսինքն, որոշակի անձնանց նկատմամբ նպատկասլաց աշխատանք տեսնում եմ: Ճիշտ ասած՝ որաշակի բաներ դա հուշում են, օրինակ օրինական զենքը վերցնել հետո փորձաքննություն անցկացնելը: Ինձ համար սա տարակուսելի է, որովհետև յուրաքանչյուր օրինականզ զենք, դրա բոլոր փամփուշտները, կրակոցները պահվում են բազայում և նոր փարձաքննոէթյան կարիք չկա: ինձ համար սա գոնե հարցեր է առաջացնում»:
Ինչ վերաբերում է նախկին նախագահի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի և վերջինիս որդու հետ կապված պատմությանը, Հարությունյանն ասաց, որ զերծ կմնա որևէ գնահատական տալուց, ինչի համար պետք է ունենա երկու կողմերի կարծիքներին: