Հասարակություն 

2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում մահացել է 19 զինծառայող՝ զինվորական ծառայության հետ կապված դեպքերի հետևանքով

ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ՖԲ էջում գրում է.

«Որքան էլ մարդկայնորեն և հոգեբանորեն դժվար է, սակայն նկատի ունենալով զինված ուժերում մահվան դեպքերի և դրանցով քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնության ապահովման և հնարավոր անհարկի շահարկումներից ու սխալներից խուսափելու անհրաժեշտությունը՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալի մասին:

ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում զինվորական ծառայության հետ կապված դեպքերի հետևանքով մահացել է 19 զինծառայող, որոնցից 2-ը՝ սպա, 16-ը՝ պարտադիր ժամկետային և 1-ը՝ պայմանագրային զինծառայողներ: 


Մասնավորապես` 

• 5-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
• 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու
• 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
• 2-ը՝ հիվանդությունից,
• 1-ը՝ ականի պայթյունից,
• 1-ը՝ սպանության հետևանքով,
• 1-ը դժբախտ պատահարից,
• 1-ը՝ ավտովթարից:

Զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ նախաքննություն է իրականացվում 17 քրեական գործով, որոնցից՝

• 4-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետերով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով ու 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով,
• 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով,
• 1ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով,
• 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և 130-րդ հոդվածի 2-րդ մասով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:

1 քրեական գործով՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Իսկ 17 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 12 դեպք (հիվանդություններ, ավտովթարներ):

Համեմատության համար նշեմ, որ 2017թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում արձանագրվել է զինծառայողների մահված 44 դեպք, որից՝ 35-ը զինվորական ծառայության հետ կապված, 9-ը՝ չկապված (հիվանդություններ, ավտովթարներ, դժբախտ պատահար):
Զինվորական ծառայության հետ կապված դեպքերից՝

• հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով-16,

• ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու-6

• զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով-3

• հիվանդությունից-2

• սպանության հետևանքով-1,

• դժբախտ պատահարից-3,

• ավտովթարից-4»:

Նույն շարքից