Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, քիչ առաջ բերման ենթարկվեց ԱԱԾ: Քիչ առաջ բաժին տեղափոխվեց նաեւ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը:
Լրագրողների հարցին, թե ուր եք գնում, Հայկ Սարգսյանը կարճ պատասխանեց՝ զբոսանքի:
Նշենք, որ քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին իրենց գործողությունները. նրանք իրենց հետ տարան մի քանի տոպրակ, որոնց մեջ նաեւ զենք կար: