Հայաստան Քաղաքական 

Հնարավոր է՝ նախկին ոստիկանապետը հաղորդում է ներկայացրել Հովիկ Աբրահամյանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տևական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից: Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՔԾ ներկայացված հաղորդումը հնարավոր է լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին:

Բանն այն է, որ Աբրահամյանը և Սարգսյանը տարիներ ի վեր հակասություններ են ունեցել, որոնք եկել են թե բիզնեսում իրար մրցակից լինելուց, թե մարզում քաղաքական առումով մրցակցությունից, իսկ հակասությունները սրվել են հատկապես ընտրական շրջանում:

Մենք ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ եղած ժամանակ Աբրահամյանը պարբերաբար կտրուկ էր արտահայտվում Ալիկ Սարգսյանի մասին՝ պահանջում մարզային մասշտաբով անցկացվելիք միջոցառումների ժամանակ հրավիրողներն ընտրություն կատարեն իրենց մեջ՝ կամ իրեն հրավիրեն, կամ Ալիկ Սարգսյանին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից