Բարի օր Իրավական Հասարակություն 

Գագիկ Ծառուկյանի թիկնապահի խափանման միջոցը չփոխվեց

analitik.am

Հուլիսի 4-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ինքն անձնական երաշխավորություն կներկայացնի Ծառուկյանի թիկնապահին ազատ արձակելու համար:

Հիշեցնենք, որ Բաբայանը կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ:

Նույն շարքից