Հասարակություն 

Կենդանի լեգենդ, մեր երազանքների վարչապետ. Սիսիանցին՝ Նիկոլ Փաշինյանին

Արդեն հայտնել ենք այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցով մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ հարցուպատասխան է ունենում Սիսիան քաղաքի հրապարակում հավաքված քաղաքացիների հետ:
Վարչապետին դիմավորած քաղաքացիներից մեկի հարցն էլ վերաբերում էր ուսուցիչներին. «Կենդանի լեգենդ, մեր երազանքների վարչապետ, խանդավառված ենք Ձեր այցով: Հարցս վերաբերում է ուսուցիչների վիճակին: Այսօր ուսուցիչներն արհամարհված են: Նախկինում, երբ խնդիրների մասին խոսում էինք, ասում էին, որ բանակ է պահում պետությունը, դրա համար լռում էինք: Սակայն մենք այսօր ցանկանում ենք վերջապես ազատվել այդ ստորացուցիչ 025-ից: Սա մեր ինքնասիրության հարցն է (025-ն աշակերտների թվով վարձատրություն ստանալան է)»:

Վարչապետն ասաց, թե գիտի, որ նման խնդիր կա գյուղերում, բայց գյուղական բարձր լեռնային դպրոցների համար այլ գործակիցներ ևս կան. «Խնդիրը կգրանցենք: Նվաստացուցիչի խնդիր չկա, պարզապես ինչ-որ բանաձև պետք է կիրառվի: Եթե այն շատ դեպքերում չի աշխատում, նախատեսված են լինում բաց լրացնելու համար այլ բանաձևեր»:

Փաշինյանն ասաց, որ 2019 թվականի պետական բյուջե քննարկելիս հարցը նկատի կունենան՝ հույս հայտնելով, որ ԿԳ նախարարը կզբաղվի հարցով:

Նույն շարքից