Միջազգային Քաղաքական Տնտեսություն 

ԱՄՆ-ը թանկ է վճարելու իր թշնամական գործողությունների համար. Իրանը սպառնում է փակել Օրմուզը

Այն դեպքում, եթե ԱՄՆ-ը կարողանա անել այնպես, որ իրանական նավթի վաճառքն արգելվի, Թեհրանը պատրաստ է փակել Օրմուզի նեղուցը՝ դրանով արգելափակելով նավթի արտահանումը Պարսից ծոցից: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Իսմայիլ Քոուսարին:

Հարկ է նշել, որ Իրանին է պատկանում Օրմուզի նեղուցի հյուսիսայի ափը, որն իրար է միացնում Պարսից և Օմանյան ծոցերը: Այստեղով է անցնում ծովային ուղին, որտեղով արտահանվում է Պարսից ծոցում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը, ինչը իրանցի պաշտոնյայի խոսքերով, կազմում է նավթի համաշխարհային ծավալների 20 տոկոսը:

Young Journalist Club-ի հետ զրույցում Քոուսարին հայտարարել է, որ աշխարհն այդ նավթի կարիքն ունի՝ հավելելով, որ ԱՄՆ-ը  թանկ է վճարելու իր թշնամական գործողությունների համար:

Նույն շարքից