RTS Sport պարտալը հաշվել է, որ Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում 4 հանդիպման ժամանակ Բրազիլիայի հավաքականի առաջատարներից Նեյմարն իր նկատմամբ խախտումներից հետո մոտ 14 րոպե անց է կացրել գետնին ընկած:
Առաջնության ընթացքում ամենաշատը հենց Նեյմարի նկատմամբ են խախտումներ թույլ տրվել՝ 23 անգամ: Այդ խախտումներից հետո բրազիլացին 13 րոպե և 50 վայրկյան անց է կացրել խոտածածկին:
Ամենաերկարը Նեյմարը խոտածածկին անցկացրել է Մեքսիկայի դեմ խաղին՝ 5 րոպե 30 վայրկյան: