Հասարակություն 

Հայաստանյան լուրերը խուճապի են մատնել Բաքվին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը ռազմական արկածախնդ­րություն է որակել Հայաս­տանի հնարավոր որոշումը ներքին զորքերի վերաբե­րյալ, որ նրանք կանցնեն Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի արտաքին սահմանի պաշտպանությա­նը: Այդ մասին հստակ որո­շում դեռ չկա, սակայն դրա վերաբերյալ տեղեկություն տարածվել էր հայկական մամուլում: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ որոշ­ման մասին տեղեկությունը կհրապարակվի, իսկ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ հնարավոր այդ որո­շումը կապված չէ սահմանին իրավիճակի լարմամբ:

Այստեղ, իհարկե, հնարավոր են տարբեր մեկնաբանություններ, և ի վերջո՝ անգամ օպե­րատիվ անհրաժեշտության դեպքում այդ մասին չէր հայ­տարարվի ամենայն հավանա­կանությամբ: Սակայն, մյուս կողմից, խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանն ունի ներքին զորքեր, և դրանք, փաստո­րեն, օգտագործվում են ոչ էֆեկտիվ:

Այսինքն՝ կա հսկա­յական ստորաբաժանում, որի վրա կատարվում է ծախս, որը, սակայն, ըստ էության, մատն­ված է պարապուրդի: Նախորդ իշխանության համար այդ զոր­քը ներքին հարցեր լուծելու, այսինքն՝ իշխանության քաղա­քական մարտահրավերները ճնշելու համար էր: Նոր իշխա­նությունը որդեգրել է լիովին նոր մարտավարություն, և սկզբունքորեն այլ իրավիճակ է, ու ներքին զորքերը, ըստ էու­թյան, կորցնում են ֆունկցիո­նալ այն նշանակությունը, որ ունեին նախկինում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից