Իրավական գլխավոր 

ԱԱԾ-ն՝ Սաշիկ Սարգսյանի տանը տեղի ունեցած հատուկ գործողությունների մասին

Արդեն հայտնել ենք այն մասին, որ երեկ՝ հուլիսի 4-ին, ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: Վերոնշյալ գործողությունները տևեցին գրեթե կես օր և ավարտվեցին Սարգսյան ավագի և վերջինիս որդիներից Հայկի բերման ենթարկմամբ:

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ կրտսեր Սարգսյանն ազատ է արձակվել: ԱԱԾ-ն դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել կատարված գործողությունների մասին:

Քիչ առաջ Analitik.am-ը փորձեց հատուկ գործողությունների և Սարգսյանների ապագայի մասով տեղեկություններ ստանալ ԱԱԾ-ից: Ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց, որ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի: Գալստյանը նշեց, որ մոտ երկու ժամ հետո հայտարարություն կտարածվի տեղի ունեցածի մասին:

Նույն շարքից