Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը դեմ չէ, որ «Դուխով» լոգոն կոմերցիոն նպատակներով օգտագործվի

«Վերջին շրջանում ես նկատում եմ որ «Դուխով» լոգոն կոմերցիոն նպատակներով է օգտագործվում, ինչին ես սկզբունքորեն դեմ չեմ,-այսօր՝ հուլիսի 5-ին, Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով վերոնշյալ գրառմամբ գլխարկները, շապիկները և այլն:

Սակայն վարչապետը ցավով նշեց, որ այն օգտագործվում է նաև բուքմեյքերական գրասենյակների կողմից և այլն. «Դա ինձ շատ մտահոգում է: Ես կոչ կանեի, որ այն այդպիսի նպատակների համար չօգտագործվի, որովհետև առանց այդ էլ մարդիկ այդ գրասենյակների և խաղային ավտոմատների հետ բազմաթիվ խնդիրներ են ունենում: Եթե պարզվի, որ այդպես շարունակվելու է, պետք է մտածել, թե ինչ կարելի է անել մեր սիրելի լոգոյի հետ: Բայց կոչ եմ անում չօգտագործել»:

Նույն շարքից