Հասարակություն Պատահարներ 

«Mercedes E»-ն բախվել է «Ford Transit»-ին. Տուժածներ կան

analitik.am

Հուլիսի 5-ին, ժամը 00:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Երևանյան խճուղու թիվ 119 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի (վարորդը՝ Է. Գ., 1988 թ.) ու «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ., 1992 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ն. Ս., 2014 թ.) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Նույն շարքից