Բարի օր Հասարակություն 

Ես շնորհակալ եմ Սերժ Սարգսյանին. Գորիսեցի կինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

analitik.am

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցով գտնվում է Գորիս քաղաքում, որտեղ պատասխանում է քաղաքացիների հարցերին:

Հարց տվողների թվում էր նաև մի կին, ով հայտարարեց, որ Սյունիքի մարզի միակ բազմազավակ մայրն է՝ ունի 8 որդի և 2 դուստր: Քաղաքացին նշեց, որ ժամանակին դիմել է ՀՀ 3-րդ նախագահ  Սերժ Սարգսյանին, վերջինս միջամտել է հարցին, և նոր բնակարան է կառուցվել. «Ես շնորհակալ եմ Սերժ Սարգսյանին, որ իմ խնդրանքը կատարել է, շնորհակալ եմ մեր սիրելի քաղաքապետին, ով գումար է հատկացրել իմ ընտանիքին: Ուղղակի որպես վարչապետի, խնդրում եմ Ձեզ մեր հին տունը Ձեր միջոցներով կառուցվի»:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ասվածն ի գիտություն կընդունվի. «Տեսնենք, թե ինչի կարիք ունեք դուք և ըստ այդմ որոշում կկայացնենք: Շնորհակալ ենք Ձեզ, որ Ձեր տղաները ծառայում են»:

Մեկ այլ կին էլ հատուկ շնորհակալության խոսքեր ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հասցեին, ինչից հետո ծափեր հնչեցին: Ապա այդ կինը բարձրացավ բեմահարթակ, համբուրեց վարչապետին, ինչպես նաև քաղաքապետին:

Նույն շարքից