Հասարակություն 

Կանադայում շոգից 17 մարդ է մահացել

Կանադայում ուժեղ շոգի պատճառով 17 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Globe and Mail-ը:

Ավելի վաղ հայտնվում էր 15 զոհի մասին:

Պարբերականի տեղեկություններով, 12 մարդ մահացել է Մոնրեալում, որտեղ միջին ջերմաստիճանը հասել է +40-ի: Սպասվում է, որ այստեղ ջերմաստիճանը չի իջնի մինչև հուլիսի 6-ը:

Եվս 5 մարդ մահացել է Արևելյան կանտոնայում: Ուժեղ շոգ է նաև Հարավային Օնտարիոյում:

Նույն շարքից